Կնեսեթում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը հանվել է օրակարգից. The Jerusalem Post
Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով քվեարկությունն իսրայելական Կնեսեթում չի կայանա. հարցը խորհրդարանի այս շաբաթվա օրակարգում չի ներառվել, հաղորդում է [url=https://www.jpost.com/Israel-News/Knesset-Speaker-pulls-Armenian-Genocide-recognition-from-Knesset-agenda-558560]The Jerusalem Post[/url]-ը:
Կնեսեթի խոսնակ Յուլի Էդելշթեյնը հարցը հանել է օրակարգից: Էդելշթեյնը բազմիցս է հայտարարել Հայոց ցեղասխանության ճանաչմանն աջակցության մասին, այդ թվում՝ անցյալ շաբաթ: Ակնկալվում էր, որ այդ հարցով քննարկումներն ու քվեարկությունը տեղի կունենան մայիսի 29-ին:
Ցեղասպանության ճանաչման առաջարկով հանդես էր եկել Թամարա Զանդբերգը: Նա Էդելշթեյնին մեղադրել է քաղաքականությունը բարոյականությունից վեր դասելու համար:
«Այդ քննարկումների անցկացումը՝ ճանաչման (Հայոց ցեղասպանության - խմբ.) պատմական քվեարկությամբ, ճիշտ կլիներ: Ոմանք քաղաքականությունը վեր են դասում ճիշտ արարքից»,- նշել է նա՝ հավելելով, որ «Կնեսեթը պետք է անի այն, ինչ խոստացել էր. դա պատմական արդարության հարց է: