Մուսալեռ և Պտղունք գյուղերի դպրոցականների մասնակցությամբ տեղի ունեցավ ոգեկոչման երթ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` մայիսի 8-ին, Մուսալեռ և Պտղունք գյուղերի դպրոցականների և բնակիչների մասնակցությամբ տեղի ունեցավ ոգեկոչման երթ` նվիրված քառօրյա պատերազմում զոհված զինվորների և ազատամարտիկների հիշատակին:
Երթը սկսվեց Մուսալեռի Ֆր. Վերֆելի անվան դպրոցից դեպի գյուղի Ամենափրկիչ եկեղեցի, որտեղ մատուցվեց պատարագ, այնուհետև երթը շարժվեց դեպի Մուսալեռի հուշահամալիրի հարևանությամբ գտնվող Մուսալեռ եվ Պտղունք գյուղերի ազատամարտիկների պանթեոն:
Երթի կազմակերպիչներն էին Արամայիս Սաֆարյանը և Էդգար Հովհաննիսյանը։