Վանաձորում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի հրաձգարանում դպրոցականների մասնակցությամբ տեղի ունեցավ հրաձգության դասընթաց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Լոռու մարզի Վանաձոր քաղաքում տեղակայված N զորամասի հրազգարանում տեղի ունեցավ հրաձգության դասընթաց:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Լոռու մարզի մոտ 400 դպրոցականներ մասնակցեցին ամենամյա միջոցառմանը:
Հիմնականում բարձր դասարանի տղաներ և աղջիկներ ուսումնասիրեցին մարտական զենքերը և սպայական կազմի ներկայությամբ և զինվորների օգնությամբ փորձեցին կրակել մարտական փամփուշտներով:
Ներկա էին Թումանյանի զինկոմիսարիատի աշխատակիցները, ինչպես նաև դպրոցի զինղեկները:
Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի