Սաուդյան Արաբիան չի պատրաստվում փոխել իր նավթային քաղաքականությունը
Սաուդյան Արաբիան մտադիր է շարունակել ներկայիս վարած քաղաքականությունը նավթային ոլորտում: Այդ մասին հայտարարել է Սաուդյան թագավորության էներգետիկայի նորանշանակ նախարար Խալեդ ալ-Ֆալահը, փոխանցում է Ria Novosti-ն:
Sky News Arabia-ին տված հարցազրույցում նա նշել է, որ Սաուդյան Արաբիան ղեկավարվում է իր հաճախորդների կողմից նավթի սպառման ծավալով:
«Թագավորությունը կմնա վառելիքային ոլորտում իր կայուն քաղաքականության մեջ»,-նշել է սաուդցի նախարարը: