3258 դիտում
21:33 22-09-2019
Սաուդյան Արաբիան Իրանի հարձակումը նավթային օբյեկտների վրա կգնահատի որպես պատերազմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Թեհրանը սաուդյան նավթային օբյեկտների վրա հարձակումների համար պատասխանատվություն է կրում և եթե ապացուցվի, որ հարձակումը տեղի է ունեցել Իրանի տարածքից, ապա Էր-Ռիյադը այն կգնահատի որպես պատերազմական գործողություն: Այս մասին հայտարարել է Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ադել Ալ-Ջուբեյրը:
«Մենք համարում ենք, որ Իրանը պատասխանատվություն է կրում դրա համար, քանի որ Սաուդյան Արաբիային հարվածած հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը պատրաստվել էին Իրանում և Իրանի կողմից էին տեղափոխվել: Բայց եթե հարձակումն իրականացվել է Իրանի տարածքից, ապա սա լրիվ այլ խոսակցություն է: Դա գնահատվելու է որպես պատերազմական գործողություն», ասել է ալ-Ջուբեյրը CNN-ին տված հարցազրույցում:
Նախարարը նշել է, որ բոլոր դեպքերում «ոչ ոք չի ցանկանում պատերազմ և ցանկանում են այս իրավիճակը լուծել խաղաղ ճանապարհով»:
Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել էր, որ Իրանը չի բացառում պատերազմի սկիզբը, բայց իրենք չեն առաջինը սկսելու: Այդպես Իրանի ԱԳՆ-ի ղեկավարը մեկնաբանել էր Վաշինգթոնի որոշումը՝ Մերձավոր Արևելք ուղարկել լրացուցիչ զորքեր:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1347 դիտում
13:07 16-07-2022
ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան 18 պայմանագիր են ստորագրել, Սաուդյան Արաբիան պետք է պահպանի նավթի շուկայի կայունությունը
3497 դիտում
16:10 08-05-2016
Սաուդյան Արաբիան չի պատրաստվում փոխել իր նավթային քաղաքականությունը
1159 դիտում
16:07 14-01-2024
Ամերիկյան էներգետիկ ընկերություններին խորհուրդ եմ տալիս ուժեղացնել նավթային օբյեկտների պաշտպանությունը․ Զախարովա
Այս բաժնից
961 դիտում
20:49 20-01-2025
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը չի մասնակցի Դոնալդ Թրամփի երդմնակալությանը
976 դիտում
20:11 20-01-2025
Հութիները կսահմանափակեն Կարմիր ծովում նավերի վրա գրոհները
964 դիտում
18:13 20-01-2025
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի դեմ հետաքննություն է սկսվել