Աշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին երգել է «Լեսթեր»-«Էվերթոն» խաղից առաջ. տեսանյութ
Աշխարհահռչակ իտալացի տենոր Անդրեա Բոչելին ելույթ է ունեցել Անգլիայի առաջնության 37-րդ տուրի «Լեսթեր»-«Էվերթոն» խաղից առաջ:
57-ամյա իտալացին խաղադաշտ է մտել «Լեսթերի» մարզաշապիկով` թիմի գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերիի ուղեկցությամբ և կատարել Nessun Dorma և Time To Say Goodbye ստեղծագործությունները:
Ուշագրավ է, որ Ռանիերիի խնդրանքով Բոչելին իր համաշխարհային համերգաշրջանից ժամանակ է գտել, որպեսզի երգի «Քինգ Փաուեր» մարզադաշտում, որտեղ «Լեսթերը» կստանա չեմպիոնական գավաթը: