Գվարդիոլան վերջին 7 տարում նվաճեց 6-րդ ազգային առաջնությունը
Այսօր Մյունխենի «Բավարիան» 4-րդ անգամ անընդմեջ դարձավ Գերմանիայի չեմպիոն:
Թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան վերջին 7 տարում 6 անգամ հաղթել է ազգային առաջնությունում: Միայն 2011/2012 մրցաշրջանում էր, երբ Գվարդիոլան «Բարսելոնայի» հետ Իսպանիայի առաջնությունում գրավեց 2-րդ տեղը:
Հիշեցնենք, որ հաջորդ մրցաշրջանի 45-ամյա կատալոնացին կգլխավորի «Մանչեսթեր Սիթին»: