ԱԱ-2014. Հունաստանի հավաքականը վերջին րոպեին 1/8 եզրափակչի ուղեգիր նվաճեց. տեսանյութ
2014 թվականի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճեց նաև Հունաստանի հավաքականը, որը խմբային փուլի երրորդ տուրում դրամատիկ պայքարում 2:1 հաշվով հաղթեց Կոտ դ'Իվուարի ընտրանուն և C խմբում գրավեց երկրորդ հորիզոնականը: Հատկանշական է, որ հույները հաղթանակ կորզեցին հանդիպման վերջին րոպեին, երբ մրցավարը 11 մետրանոց նշանակեց աֆրիկացիների դարպասին: Վճռորոշ գոլի հեղինակ դարձավ հենց տուժողը` Գիորգիոս Սամարասը: C խմբի հաղթող դարձավ Կոլումբիան , որը զուգահեռաբար ընթացող խաղում 4:1 հաշվով հաղթեց Ճապոնիային և խմբային փուլում իր երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ: Կոլումբիացիների կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Ջեքսոն Մարտինեսը:
1/8 եզրափակիչում Հունաստանը կհանդիպի Կոստա Ռիկայի հետ, իսկ Կոլումբիան ուժերը կչափի Ուրուգվայի հետ:
[b]Հունաստան – Կոտ դ’Իվուար`2:1[/b]
Գոլեր` Սամարիս 42’, Սամարաս 93’ (11մ) – Բոնի 74’
[b]Կոլումբիա – Ճապոնիա`4:1[/b]
Գոլեր` Կուադրադո 17’ (11մ), Ջեքսոն Մարտինես 55’, 82’, 90’