Մեքսիկայի ափերի մոտ երկրաշարժ է գրանցվել
                        Մեքսիկայի ափերի մոտ` Խաղաղ օվկիանոսում, 5,7 մագնիտուդ հզորությամբ երկարաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնում է  ԱՄՆ երկրաբանական ծառայությունը:
Ստորգետնյա ցնցումները զգացվել են Սան Պատրիսիոյից 114 կմ դեպի արևմուտք ընկած տարածքում: 
Ըստ նախնական տվյալների`  երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 13,3 կմ խորության վրա:
 Զոհեր և վիրավորներ, ինչպես նաև ցունամիի վտանգ այս պահին չկա:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

