211652_close_icon
views-count1726 դիտում article-date 22:58 06-05-2016

Օգնության են հասել փրկարարները

Մայիսի 6-ին, ժամը 18.19-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշեն 4-րդ թաղամասի թիվ 9 շենքի 9-րդ հարկի տանիքի թիթեղը քամուց թուլացել և կախվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԱԿ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ թուլացել է երկրորդ մուտքի 9-րդ հարկի երկու բնակարանների պատշգամբների թիթեղյա ծածկը։ Թիթեղյա ծածկը (մոտ 12 քմ) ապամոնտաժվել է փրկարարների և տեղի ուժերով։ *** Մայիսի 6-ին, ժամը 17.34-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի թիվ 54 շենքի 5-րդ հարկի պատը փլվել է, կան կախված քարեր, առկա է ընկնելու վտանգ: Դեպքի վայր է մեկնել Հրազդանի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ փլուզվել են բնակարաններից մեկի պատշգամբում օժանդակ կառուցված բետոնե սալիկները (մոտ 3 քմ): Փրկարարներն ապամոնտաժել են թեքված պատը (մոտ 3 քմ): *** Մայիսի 6-ին, ժամը 16.49-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Եղբայրության փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի մոտակայքում գտնվող թթենին քամու հետևանքով ջարդվել և ընկել է հարևան տան վրա: Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ թթենին ջարդվել և ընկել է հարևանությամբ գտնվող այգու պատի վրա։ Փրկարարները ծառը մասնատել, հեռացրել են պատից և երթևեկելի մասից: *** Մայիսի 6-ին, ժամը 16.31-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մուրացանի փողոցի թիվ 192 շենքի մոտակայքում գտնվող 5 հարկանի շենքի տանիքի ալեհավաքները քամու պատճառով թուլացել, կախվել են և վտանգ են ներկայացնում անցորդների համար: Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ թուլացել և կախվել են Նոր Արեշի 15-րդ փողոցի թիվ 9 շենքի տանիքում գտնվող 4 ալեհավաքները և տանիքի ճաղավանդակը (7 գմ)։ Փրկարարներն ապամոնտաժել են ալեհավաքները և տանիքի ճաղավանդակը։ ***

Նմանատիպ նյութեր