773 դիտում
11:37 14-05-2015
Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի համբարձման տոնը
Հիսուս Քրիստոսի երկինք համբարձման հիշատակության օրն է, որ Հայ Առաքելական եկեղեցին, իբրեւ Տերունի տոն, նշում է Քրիստոսի հարության 40-րդ օրը, 35 օրվա շարժունակությամբ` ապրիլի 30-ից մինչեւ հունիսի 3-ը հանդիպող հինգշաբթի:
Հարությունից հետո Քրիստոս 40 օր շարունակում է մնալ երկրի վրա եւ երեւալ իր աշակերտներին: Քառասուներորդ օրը Հիսուս վերջին անգամ երեւում է իր առաքյալներին, օրհնում ու պատգամներ տալիս նրանց, որից հետո համբարձվում է երկինք:
Քրիստոսի համբարձման մասին վկայում են Մարկոս եւ Ղուկաս ավետարանիչները, վկայություններ կան նաեւ «Գործք առաքելոց»-ում:
«Եւ ինքը Տէր Յիսուս, նրանց հետ խոսելուց յետոյ, դէպի երկինք վերացաւ եւ նստեց Հօր աջ կողմը» (Մարկ. 16:19):
Քրիստոսի համբարձման տոնը հայ ժողովրդի ամենասիրած տոներից է, որն ուղեկցվում է նաեւ ժողովրդական հանդիսություններով:
Հայ Առաքելական Եկեղեցում այս տոնին հիշատակվում է նաեւ Ամենայն Հայոց Կաթողիկոսության Աթոռը Սիս քաղաքից Մայր Աթոռ Սբ. Էջմիածին փոխադրելու օրը: Պատմության թելադրանքով 484թ. ի վեր Հայաստանի տարբեր վայրերում հանգրվան գտած Հայրապետական Աթոռը 1441 թվականին Վաղարշապատի ազգային-եկեղեցական ժողովի որոշմամբ վերահաստատվեց Լուսավորչահիմն Սբ. Էջմիածնում: Ի հիշատակություն պատմական այդ օրվա Սբ. Էջմիածնում Համբարձման տոնի առիթով մատուցվող սբ. պատարագի ընթացքում Իջման Ս. Սեղանի առջեւ կատարվում է նաեւ Հայրապետական մաղթանք:
Նմանատիպ նյութեր
3394 դիտում
11:43 29-05-2014
Ջանգյուլում. Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը
1487 դիտում
14:31 21-05-2020
Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը
997 դիտում
10:04 09-05-2024
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը
Այս բաժնից
4525 դիտում
21:16 23-11-2024
Գրետա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
841 դիտում
21:05 23-11-2024
ԱԺ պատվիրակությունը, Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ, մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
853 դիտում
20:42 23-11-2024
Արևմտյան Հայաստանն «Արևմտյան Ադրբեջան»-ի հետ համադրելը քաղաքական ինքնասպանություն է. Լիլիթ Գալստյան