ԱՄՆ զրահապատ մեքենաները Վրաստան են բերվել` մասնակցելու համատեղ զորավարժանքներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԱՄՆ-ի և Վրաստանի միջև համատեղ զորավարժություններ կսկսվեն` մայիսի 11-ից 26-ն ընկած ժամանակահատվածում` Թբիլիսիից ոչ հեռո` Վազիանիում: Այս մասին հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարությունը:
Զորավարժություններին կներգրավվի ամերիկյան զինտեխնիկա, որը բերվել է Բուլղարիայից:
Ըստ Վրաստանի պաշտպանության նախարարության` ԱՄՆ-ն լաստանավով Abrams տեսակի M1A2 զրահապատ մեքենաներ և Bradley մարտական մեքենաներ է հասցրել Փոթի, որտեղից էլ գնացքով կտեղափոխվեն Վազիանի:
Նշվում է, որ զորավարժանքում կներգրավվեն նաև ամերիկյան C-130 ինքնաթիռներ:
Աղբյուրի պնդմամբ` զորավարժություներին մասնակցելու են 650` ԱՄՆ-ի, 500` Վրաստանի և 150` Մեծ Բրիտանիայի զինվորականներ:
Համատեղ զորավարժանքները նպատակաուղղված են բարձրացնելու Վրաստանի` արագ արձագանքման ուժերի ռազմական պատրաստվածության մակարդակը:
Ներկայացնում ենք տեսանյութը: