2551 դիտում
15:39 22-08-2016
Հյուսիսային Կորեան կրկին սպառնում է պատասխանել ԱՄՆ-ի ու Հարավային Կորեայի համատեղ զորավարժանքներին
Փհենյանը կրկին սպառնացել է, որ նախազգուշական հարված կհասցնի, եթե ԱՄՆ-ն ու Հարավային Կորեան շարունակեն ագրեսիա ցուցաբերել, այն է՝ համատեղ զորավարժությունները, տեղեկացնում է Ria Novosti-ն՝ հղում անելով Հյուսիսային Կորեայի ազգային բանակի գլխավոր շտաբին։
Առիթ է հանդիսացել այն, որ օգոստոսի 22-ից ԱՄՆ-ն ու Հարավային Կորեան սկսում են հերթական՝ Ulji Freedom Guardian համատեղ զորավարժությունները։
Փհենյանում գտնում են, որ զորավարժությունների նպատակը Հյուսիսային Կորեայի տարածքի զավթումն է։ Հյուսիսկորեական իշխանությունները սպառնում են միջուկային հարվածով պատասխանել «իրենց դեմ ուղղված ագրեսիային»։ Իսկ Կորեական թերակղզում իրավիճակն այնքան է լարված, որ ամեն պահի այնկարող է վերածվել իսկական միջուկային պատերազմի։
Նմանատիպ նյութեր
2451 դիտում
10:35 11-07-2016
Հյուսիսային Կորեան սպառնում է ուղղակիորեն պատասխանել Հարավային Կորեայում հակահրթիռային համակարգերի տեղակայմանը
805 դիտում
18:56 04-09-2024
Հյուսիսային Կորեան կրկին աղբով բեռնված փուչիկներ է ուղարկել Հարավային Կորեայի կողմը
Այս բաժնից
856 դիտում
21:35 27-01-2025
Ռուսաստանի և Բրազիլիայի նախագահները քննարկել են երկկողմ ռազմավարական գործընկերությանն առնչվող հարցեր
676 դիտում
18:33 27-01-2025
Թուրքիայի արտգործնախարարը պաշտոնական շփումներ է ունեցել Իրաքում