Սերգեյ Յուրանը և Խորեն Հովհաննիսյանը հեռացել են «Միկայից»
Երևանի «Միկայի» գլխավոր մարզիչ Սերգեյ Յուրանը լքել է իր պաշտոնը: Ռուսաստանցի մասնագետի փոխարեն մինչև մրցաշրջանի ավարտը թիմը կղեկավարի Արմեն Շահգելդյանը:
Բացի այդ, այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ ակումբի նախագահի պաշտոնից ազատվել է Խորեն Հովհաննիսյանը: Նրան փոխարինել է թիմի տնօրեն Արմեն Կետիկյանը:
Նշենք, որ երեկ Հայաստանի Գավաթի եզրափակիչում «Միկան» 0:2 հաշվով պարտվեց «Բանանցին», իսկ Հայաստանի առաջնությունում 24 տուրից հետո զբաղեցնում է 6-րդ տեղը: