Չինաստանում երեխան ծնվել է ձեռքի 15 և ոտքի 16 մատերով
Չինաստանի Հունան նահանգում ուշագրավ դեպք է տեղի ունեցել: Երեխան ծնվել է ձեռքի 15 և ոտքի 16 մատերով: Նա հիմա 3 ամսական է:
Երեխան ունի երկու ափ, սակայն երկու ձեռքերին էլ չունեն բութ մատեր: Մայրն էլ նույն խնդիրը ունի: Նրա ձեռքի և ոտքերի մատերի թիվը 6-ն է:
Այս պահին երեխայի ծնողները դրամահավաք են կազմակերպել` վիրահատության համար և արդեն հավաքել են պահանջվող 30 հազար դոլարից` 6-ը: