Քենիայում ահաբեկչություն է կանխվել, որն իրագործվելու էր կենսաբանական զենքի միջոցով
Քենիայի անվտանգության ուժերը կանխել են ահաբեկչությունների շարք, որը պետք է իրականացվեր կենսաբանական զենքի գործադրմամբ: Այդ մասին հայտնել է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով Քենիայի ոստիկանությանը, փոխանցում է Ria Novosti-ն:
Քենիայի ոստիկանության պետ Ջոզեֆ Բոյնոտի խոսքով՝ ծրագրվել էին հարձակումներ՝ տարբեր թիրախավորումներով:
Ահաբեկիչները կապ են ունեցել «Իսլամական պետության» հետ: Այս պահին կա 3 ձերբակալված՝ բժշկական համալսարանի ուսանող Մոհամմեդ Աբդի Ալին, նրա կինը և ընկերը: Նրանք գտնվում են Ուգանդայի ոստիկանությունում: Ոստիկանությունը փնտրում է ևս 2 կասկածյալների: