211652_close_icon
views-count1096 դիտում article-date 11:50 15-01-2015

ԱՄՆ Կոնգրեսում ահաբեկչություն է կանխվել

ԱՄՆ Հետաքննությունների Դաշնային Բյուրոն ձերբակալել է մի տղամարդու, ով կասկածվում է ԱՄՆ Կոնգրեսի վրա զինված հարձակում կազմակերպելու մեջ: Դատարանի փաստաթղթերի մեջ գրված է , որ Օհայո նահանգում ձերբակալված Լի Կորնելը հայտնի է նաև Ռախիլ Մահրուզ Ուբեյդա անունով, ով աջակցել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը և հույս է ունեցել համագործակցել խմբավորման հետ: Ըստ իշխանությունների, Կորնելը ծրագրել է մի քանի պայթուցիկ սարքեր գործի դնել Կոնգրեսի շենքում, հետո կրակ բացել ներսում գտնվող մարդկանց ուղղությամբ: Իրավապահները նրան ձերբակալել են այն բանից հետո, երբ նա սկսել է ուսումնասիրել ռումբերի պատրաստման եղանակը և ձեռք է բերել զենք և պայթուցիկներ, և պատրաստվել է մեկնել Վաշինգթոն:

Նմանատիպ նյութեր