Կկանոնակարգվի փոխնակ մոր միջոցով ոչ կենսաբանական ծնողի կողմից վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիներից օգտվելու ընթացակարգը
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է Փոխնակ մոր միջոցով մարդու վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեցող ապագա երեխայի կենսաբանական ծնող չհանդիսացող անձանց թույլտվություն տրամադրող միջգերատեսչական հանձնաժողովի կազմը և գործունեության կարգը:
Ըստ այդմ, սահմանվում է նաև պահանջվող և հանձնաժողովի կողմից ուսումնասիրման ենթակա փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև փոխնակ մոր միջոցով վերարտադրողական օժանդակ ծառայություններից օգտվելու վերաբերյալ դիմողի հայտը մերժելու հիմքերը:
Պահանջվող փաստաթղթերի ցանկում ներառվել է նաև մարդու և բարոյականության դեմ ուղղված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատվածություն չունենալու մասին տեղեկանք ներկայացնելու պահանջը:
Արդյունքում ակնկալվում է կանոնակարգել փոխնակ մոր միջոցով ոչ կենսաբանական ծնողների/ծնողի կողմից վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիներից օգտվելու ընթացակարգը, նվազագույնի հասցնել ապագա երեխայի համար սոցիալ-հոգեբանական ռիսկերը: