211652_close_icon
views-count2883 դիտում article-date 12:01 05-05-2016

Իրաքում սպանվել է Ավստրալիայում ԻՊ-ի գլխավոր հավաքագրողներից մեկը

Իրաքում սպանվել է Ավստրալիայի քաղաքացի Նիլ Փրաքաշը, ով հատնի էր «Աբու Խալեդ ալ-Քամբադի» մականվամբ, տեղեկացնում է BBC-ն՝ հղում անելով Ավստրալիայի իշխանություններին: Նիլ Փրաքաշը համարվում էր Ավստրալիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գլխավոր հավաքագրողներից մեկը: Նա սպանվել է ապրիլի 29-ին Մոսուլ քաղաքում ամերիկյան ռազմաօդային ուժերի կողմից իրականացրած հերթական ռմբակոծության արդյունքում: Ավստրալիայի գլխավոր դատախազ Ջորջ Բրանդիսի խոսքով՝ նա ակտիվորեն զբաղվում էր տղամարդկանց, կանանց ու երեխաներին ԻՊ-ի շարքերում ներգրավելով, ինչպես նաև ԱՄՆ-ում ու Ավստրալիայում իսլամիստ ահաբեկիչների հարձակումները նախապատրաստելով:

Նմանատիպ նյութեր