Իրաքում ամերիկացի զինվորականներ են սպանվել
Իրաքի հյուսիսում տեղի ունեցած մարտական գործողության ժամանակ 2 ամերիկացի զինվորներ են սպանվել, ևս 5-ը՝ վիրավորվել։ Այդ մասին նշված է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարի միջազգային կոալիցիայի տարածած հայտարարության մեջ։
«Ողջ կոալիցիան խորին ցավակցություն է հայտնում այդ հերոսների ընտանիքներին, ընկերներին ու ծառայակիցներին»,-հայտարարել է ԻՊ-ի դեմ մարտական գործողությունների հրամանատար, գեներալ Սթիվեն Թաունսենդը։
Նախնական տվյալների համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել ԻՊ գրոհայինների հետ բախման ժամանակ։