Իրաքում «Իսլամական պետության» գաղափարախոսներից է սպանվել
Իրաքում զինյալների ուղղությամբ իրականացված ռմբակոծման արդյունքում սպանվել է եգիպտական ծագումով Գերմանիայի քաղաքացի Ռեդա Զեյամը:
Նա համարվում էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման այսպես ասած «կրթության հարցերով նախարարը»:
Նրան այսպիսի բարձր դիրք էին շնորհել «Իսլամական Պետության» զինյալներն այն բանի համար, որ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում նա մեծ ազդեցություն ուներ սալաֆիտների շարքում և երկար ժամանակ համաձայնեցված կապի մեջ էր «Իսլամական պետության» հետ:
Հենց Զեյամի նախաձեռնությամբ է , որ իսլամիստ-արմատականներն արգելել են Իրաքի դպրոցներում դասավանդել երաժշտություն, աշխարհագրություն, արվեստ և հասարակագիտություն: