211652_close_icon
views-count2254 դիտում article-date 12:35 04-05-2016

Սիրիայի զինադադարին մինչ օրս միացել է 91 բնակավայր

Սիրիայում ռուս և ամերիկացի զինվորականները կրակի դադարեցման արդյունավետ մեխանիզմ են գտել, հայտնել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտության հարցով կենտրոնի ղեկավար, ՌԴ գեներալ-լեյտենանտ Սերգեյ Կուրալենկոն, փոխանցում է Ria Novosti-ն: Նրա խոսքով՝ Կենտրոնի ստեղծման օրից զինադադարին միացել է 91 բնակավայր: «Այդ նպատակով մասնագետները հանդիպումներ են ունենում բնակչության տարբեր խմբերի, ավագանիների ներկայացուցիչների, դաշտային հրամանատարների, վարչական ղեկավարների հետ: Մինչ օրս անցկացվել է 214 բանակցություն: Բացի այդ, գրոհայինների հետ, ովքեր արդեն անցել են խաղաղ բնակչության կողմը,հեռակա կարգով ստորագրվել է 52 փաստաթուղթ»,-նշել է Կուրալենկոն՝ հավելելով, որ այս պահին Սիրիայում այդ ուղղությամբ մեծածավալ աշխատանքներ է տանում 15 կազմակերպություն:

Նմանատիպ նյութեր