211652_close_icon
views-count2149 դիտում article-date 17:54 01-02-2022

Կոչ ենք անում աշխարհի բոլոր քաղաքական առաջնորդներին հավատարիմ մնալ օլիմպիական զինադադարին. Թոմաս Բախ

Այսօր ՝ փետրվարի մեկին, Պեկինում բացվել է << Օլիմպիական զինադադար >>  անվանումով որմնանկարը: Այս մասին հայտնում է միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ):

Արարողությունը տեղի է ունեցել  չինական նոր տարվա օրը ՝ այսօր, օլիմպիական ավանում։ Միջոցառմանը ներկա են եղել  ՄՕԿ-ի ղեկավար Թոմաս Բախը և ձմեռային 24 –րդ խաղերի կազմկոմիտեի փոխնախագահ Յան Շուանը։ 

<< Աշխարհի լույսը >> որմնանկարը  խորհրդանշում է  լույսը, խաղաղությունն ու  վերամիավորումը։ Մարզիկներին և պաշտոնյաներին խնդրել են  ստորագրել այն: 

<<  Այսօր չինական նոր տարին է և բարենպաստ պահ է՝ օլիմպիական զինադադարի որմնանկարը բացելու համար, - ասել է ՄՕԿ –ի առաջնորդ Թմոաս Բախը, -  Առաջիկա օրերին դուք կմրցեք միմյանց հետ, հարգանքով կապրեք օլիմպիական ավանի նույն հարկի տակ:

Դուք  ցույց կտաք, թե ինչպիսին կարող է լինել աշխարհը, եթե մենք բոլորս հարգենք նույն   կանոնները և միմյանց: Դա է իսկական օլիմպիական ոգին, խաղերի ուղերձը՝ միավորել աշխարհը մրցակցության մեջ։ Հրավիրում եմ ստորագրելու օլիմպիական զինադադարի որմնանկարը:

Կոչ ենք անում աշխարհի բոլոր քաղաքական առաջնորդներին հավատարիմ մնալ օլիմպիական զինադադարին >>:  

Օլիմպիական զինադադարի առաջին որմնանկարը տեղադրվել է Թուրինում՝ 2006թ.  ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ:

Նմանատիպ նյութեր