Ռուսաստանում այսօր նշում են Սուրբ Զատկի տոնը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին՝ Քրիստոսի Սուրբ Հարության տոնի կապակցությամբ, հաղորդում է gazeta.ru-ն:
Կրեմլի կայքում տեղադրված ուղերձում ասված է. «Մեծ Զատիկի տոնը ամենաբարի զգացողություններն է արթնացնում միլիոնավոր հավատացյալների սրտում, միավորում նրանց ուղղափառության, մեր ազգի ավանդական մշակույթի, բազմադարյան պատմական շուրջ չմեռնող արժեքների շուրջը»:
Մոսկվայի Սուրբ Փրկչի տաճարում այսօր տոնի կապակցությամբ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի կողմից մատուցված պատարագին մասնակցել են ՌԴ նախագահն ու վարչապետը: