Իսպանիա. Առաջատար եռյակը մեծ դժվարությամբ հաղթանակներ տարավ. տեսանյութ
Իսպանիայի առաջնության 35-րդ տուրում առաջատար եռյակը` «Բարսելոնան», «Ատլետիկոն» և «Ռեալը» մեծ դժվարություններով, բայց այնուամենայնիվ կարևոր հաղթանակներ տարան:
Մադրիդի «Ռեալը» 10-րդ անընդմեջ հաղթանակը տարավ Պրիմերայում: Միայն խաղավերջում Բեյլի շնորհիվ «Ռեալը» 1:0 հաշվով հաղթեց «Ռեալ Սոսյեդադին»:
Մադրիդի «Ատլետիկոն» Գրիզմանի գոլի շնորհիվ տանը հաղթեց «Ռայո Վալեկանոյին», որի կազմում հայտավորված չէր Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիզը:
Եվ վերջապես, «Բարսելոնան» Սևիլիայում 2:0 հաշվով հաղթեց «Բետիսին»: Ընդ որում, դաշտի տերերը դեռ 1-ին խաղակեսում մնացին 10 հոգով` 2-րդ դեղին քարտի համար խաղադաշտից հեռացվեց «Բետիսի» գերմանացի պաշտպան Հեյկո Վեստերմանը:
2-րդ խաղակեսում կատալոնացիները իրենց մեծ առավելությունը կարողացան իրացնել. Հաշիվը բացեց Ռակիտիչը, իսկ 2-րդ գոլը խփեց ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը: Նշենք, որ ուրուգվայցի հարձակվողը Պրիմերայում խփեց իր 35-րդ գոլը և էլ ավելի ամրապնդեց դիրքերը լավագույն ռմբարկուի համար պայքարում:
Այս հաղթանակներից հետո «Բարսելոնան» և «Ատլետիկոն» ունեն 85-ական միավոր, «Ռեալը» 84 միավորով 3-րդն է:
[b]Իսպանիայի առաջնություն, 36-րդ տուր
[/b]
Ռեալ Սոսյեդադ» - «Ռեալ»՝ 0:1
Գարեթ Բեյլ, 80
«Ատլետիկո» - «Ռայո Վալյեկանո»՝ 1:0
Անտուան Գրիզման, 55
«Բետիս» - «Բարսելոնա»՝ 0:2
Իվան Ռակիտիչ, 50, Լուիս Սուարես, 81