211652_close_icon
views-count3480 դիտում article-date 23:31 17-02-2016

Իսպանիա. «Բարսելոնան» հերթական հաղթանակը տարավ, Մեսին` դուբլի հեղինակ. տեսանյութ

Իսպանիայի առաջնության 16-րդ տուրի հետաձգված խաղում Խիխոնի «Սպորտինգը» սեփական հարկի տակ 1:3 հաշվով պարտվեց առաջատարին` «Բարսելոնային»: Հանդիպումը իրադարձություններով հարուստ ստացվեց: Նախ, կատալոնացիների կազմում դուբլի հեղինակ դարձավ Լիոնել Մեսին և Իսպանիայի առաջնությունում հատեց 300 գոլի սահմանագիծը: Գոլի հեղինակ դարձավ նաև Լուիս Սուարեսը, որը իր գոլերի քանակը առաջնությունում հասցրեց 24-ի և արդեն 3 գնդակի առավելություն ունի Ռոնալդուի նկատմամբ Պրիմերայի լավագույն ռմբարուի համար պայքարում: Բացի այդ,Սուարեսը խաղի ընթացքում չկարողացավ իրացնել 11մ. հարվածը և «Բարսելոնան» յուրօրինակ ռեկորդ սահմանեց. այս մրցաշրջանում վաստակած տասնվեց 11 մետրանոց հարվածներից կատալոնացիները իրացրել են ընդամենը 7-ը: Եվ վերջապես, «Բարսելոնան» առանց պարտությունների հանդիպումների շարքը հասցրեց 30-ի և թարմացրեց ակումբային ռեկորդը: Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» վաստակեց 60 միավոր և շարունակում է 1-ին տեղում ընթանալ: 54 միավոր ունի «Ատլետիկոն», 53` «Ռեալը»: [b]Իսպանիայի առաջնություն, 16-րդ տուր (հետաձգված խաղ) [/b] «Սպորտինգ»-«Բարսելոնա»` 1:3 Գոլերը` Կաստրո, 27 - Մեսի, 37, 31, Սուարես, 67
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր