Norway Chess-2016 սուպերմրցաշար. Հարիկրիշնա-Արոնյան, վերջին տուրը. ուղիղ միացում
Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող Norway Chess 2016 շախմատային սուպերմրցաշարի վերջին` 9-րդ տուրում Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը սևերով կխաղա հնդիկ գրոսմայստեր Պենտալա Հարիկրիշնայի հետ:
Մրցաշարային իրավիճակը չափազանց խճճված ու ինտրիգային է: Առաջատարները 5 միավորով Արոնյանն ու Կարլսենն են: Հենց նրանց մասնակցությամբ պարտիաներում էլ թերևս կորոշվի մրցաշարի հաղթողը: Սակայն ևս 3 գրոսմայստեր ընդամենը կես միավորով են ետ մնում առաջատարներից, այնպես որ, պայքարը չեմպիոնության համար խոստանում է թեժ լինել:
Մրցաշարային դրությունը վերջին տուրից առաջ այսպիսի պատկեր ունի. Արոնյան, Կարլսեն՝ 5-ական միավոր, Վաշյե-Լագրավ, Թոփալով, Կրամնիկ՝ 4.5-ական, Լի, Հարիկրիշնա՝ 4-ական, Գիրի՝ 3.5, Էլյանով՝ 3, Գրանդելիուս՝ 2:
Տուրի մյուս պարտիաները.
Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - Պավել Էլյանով (Ուկրաինա)
Վեսելին Թոփալով (Բուլղարիա) - Վլադիմիրր Կրամնիկ (Ռուսաստան)
Նիլս Գրանդելիուս (Շվեդիա) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)
Լի Չաո (Չինաստան) - Անիշ Գիրի (Հոլանդիա)
Տուրի բոլոր պարտիաների ընթացքին կարող եք հետևել այստեղ.