Norway Chess-2016 սուպերմրցաշար. Արոնյան-Կարլսեն. ուղիղ միացում
Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում մեկնարկում է Norway Chess 2016 շախմատային սուպերմրցաշարում 8-րդ տուրը:
Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը տուրի կենտրոնական խաղում սպիտակներով կխաղա աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ: Նշենք, որ հաղթանակի դեպքում Արոնյանը միավորներով կհավասարվի Կարլսենին, այնպես որ, պարտիայի նշանակությունը մեծ է:
Մրցաշարային իրավիճակը 7-րդ տուրից հետո այս պատկերն ունի. Կարլսեն՝ 5 միավոր, Վաշյե-Լագրավ, Արոնյան, Թոփալով, Հարիկրիշնա՝ 4-ական, Կրամնիկ՝ 3.5, Գիրի, Լի, Էլյանով՝ 3-ական, Գրանդելիուս՝ 1.5:
[b]Տուրի մյուս պարտիաները.
[/b]Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) - Պենտալա Հարիկրիշնա (Հնդկաստան)
Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) - Վեսելին Թոփալով (Բուլղարիա)
Պավել Էլյանով (Ուկրաինա) - Լի Չաո (Չինաստան)
Անիշ Գիրի (Հոլանդիա) - Նիլս Գրանդելիուս (Շվեդիա
Արոնյան-Կարլսեն պարտիայի ընթացքին կարող եք հետևել այստեղ.