Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում ապրիլի 29-ին
1770 թ. – հայտնի ծովագնաց Ջեյմս Կուկը հասավ Ավստրալիա:
1882 թ. – Բեռլինում բացվեց աշխարհում առաջին տրոլեյբուսի գիծը:
1884 թ. – Օքսֆորդի համալսարանը թույլատրեց կանանց մասնակցելու քննություններին:
1897 թ. – անգլիացի գիտնական Ջոզեֆ Թոմպսոնը Լոնդոնի թագավորական հասարակությանը հայտարարեց իր կողմից էլեկտրոնի հայտնաբերման մասին:
1933 թ. – ֆուտբոլի Անգլիայի գավաթի եզրափակիչ Էվերթոն - Մանչեսթեր Սիթի հանդիպման ժամանակ, առաջին անգամ ֆուտբոլիստները խաղադաշտ դուրս եկան համար ունեցող մարզաշապիկներով:
1957 թ. – ծնվել է Դանիել Դեյ-Լյուիսը, անգլիացի դերասան, Օսկարի եռակի դափնեկիր:
1970 թ. – ծնվել է Անդրե Աղասին, ծագումով հայ, ամերիկացի ճանաչված թենիսիստ:
1980 թ. – մահացել է Ալֆրեդ Հիչքոքը, անգլիացի նշանավոր ռեժիսոր (ծն. 1889):
1991 թ. – Բանգլադեշում փոթորիկի հետևանքով մահացավ 138000 մարդ: