Ալեսանդրո Դել Պիերո. Ցանկանում եմ, որ «Լեսթերը» չեմպիոն դառնա, թոռներիս պատմելու բան կունենամ
Իտալական ֆուտբոլի լեգենդ Ալեսանդրո Դել Պիերոն աջակցության խոսքեր է ասել Անգլիայի Պրեմիեր լիգայում չեմպիոնության համա պայքարող «Լեսթերի» հասցեին:
«Լեսթերը» ևս մեկ քալով մոտեցավ չեմպիոնությանը: Ես իսկապես ցանկանում եմ, որ չեմպիոն դառնան, բոլորն են դա ցանկանում:
Դրա մասին հետագայում իսկապես կարելի է թոռներին պատմել: Դա կլինի օրինակ, որ սպորտում անհնարին ոչինչ չկա», ասել է Դել Պիերոն: