Վոյցեխ Շչեսնի. «Երկրպագում եմ «Արսենալին», բայց ցանկանում եմ, որ «Լեսթերը» չեմպիոն դառնա
Լոնդոնի «Արսենալի» դարպասապահ Վոյցեխ Շչեսնին, որը վարձավճարով հանդես է գալիս «Ռոմայում», հայտարարել է, որ ցանկանում է, որ «Լեսթերը» դառնա Անգլիայի չեմպիոն:
«Ֆուտբոլում ոչ-ոք չի կարողանում բացատրել «Լեսթերի» հրաշքը: Չնայած նրան, որ Անգլիայի Պրեմիեր լիգայում ես աջակցում և երկրպագում եմ «Արսենալին», ցանկանում եմ, որ «Լեսթերը» դառնա առաջնության հաղթող:
«Լեսթերը» բոլորի համար ոգեշնչման օրինակ ու աղբյուր է: Նրանց խաղին շատ հետաքրքիր է հետևելը», ասել է Շչեսնին: