Մեսի-Սուարես-Նեյմար եռյակը կրկնել է նախորդ մրցաշրջանի արդյունքը
«Բարսելոնայի» հարձակողական Մեսի-Սուարես-Նեյմար եռյակը այս մրցաշրջանում կատալոնական թիմի կազմում, բոլոր մրցաշարերում խփել 122 գնդակ` կրկնելով նախորդ մրցաշրջանի արդյունքը:
2014/15 մրցաշրջանում ամենաարդյունավետը այս եռյակից Մեսին էր` 58 գոլ, Նեյմարը` 39 գոլ, Սուարեսը` 25:
Այժմ պատկերն այլ է` «Բարսելոնայում» առայժմ ամենաշատը աչքի է ընկել Սուարեսը` 53 գոլ, հետո Մեսին` 40, Նեյմարը երրորդն է` 29:
Մինչև մրցաշրջանի ավարտը կատալոնացիները Պրիմերայում կխաղան «Բետիսի», «Էսպանյոլի» և «Գրանադայի» հետ, ինչպես նաև «Սևիլյայի» հետ` Իսպանիայի Գավաթի եզրափակիչում: