211652_close_icon
views-count1716 դիտում article-date 18:23 04-12-2015

Լուիս Էնրիկե. Մեսի, Նեյմար, Սուարես հարձակողական եռյակը լավագույնն է ֆուտբոլի պատմության մեջ

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկե կարծիք է հայտնել կատալոնական թիմի հարձակողական գծի մասին: Մեսի, Նեյմար, Սուարես հարձակողական եռյակը լավագույնն է «Բարսելոնայի» պատմության, և, կհամարձակվեմ ասել՝ ֆուտբոլի պատմության մեջ նույնպես: Այս եռյակում միավորվել են տեխնիկապես չափազանց բարձր խաղամակարդակի խաղացողներ: Նրանք այնքան պահեր են ստեղծում, այնքան գոլ են խփում, նրանց մոտ բացառիկ ներդաշնակություն է: Կարծում եմ, նման բան «Բարսելոնայի» նորագույն պատմության մեջ նախկինում չի եղել», ասել է Էնրիկեն:

Նմանատիպ նյութեր