Իսպանիայի առաջնություն. Մեսի-Սուարես-Նեյմար եռյակը հերթական համերգը տվեց. տեսանյութ
Կատալոնական «Բարսելոնան» շարունակում է վերջին շրջանի ֆանտաստիկ հանդիպումների շարքը: Հերթական «զոհը» «Ռեալ Սոսյեդադն» էր, որին Իսպանիայի առաջնության 13-րդ տուրում «Բարսելոնան» սեփական խաղադաշտում 4:0 հաշվով հաղթեց:
Ավանդույթի համաձայն, նորից իրեն գերազանց դրսևորեց Նեյմար-Մեսի-Սուարես հարձակողական եռյակը, որն իր ակտիվում գրանցեց բոլոր գոլերը: Առավել հաջողակ գտնվեց Նեյմարը, որը դարձավ դուբլի և գոլային փոխանցման հեղինակ:
Նշենք, որ Նեյմարն ու Սուարեսը գլխավորում են առաջնության լավագույն ռմբարկուների ցուցակը՝ համապատասխանաբար 14 և 12 գոլով:
«Բարսելոնան» այս հաղթանակից հետո վաստակեց 33 միավոր և արդեն 7 միավորով գերազանցում է 2-րդ տեղում ընթացող «Աթլետիկոյին», որը սակայն մեկ խաղ պակաս է անցկացրել:
[b]Իսպանիայի առաջնություն, 13-րդ տուր[/b]
«Բարսելոնա» - «Ռեալ Սոսյեդադ»՝ 4:0
Նեյմար, 22, 53, Լուիս Սուարես, 53, Լիոնել Մեսի, 90+1