211652_close_icon
views-count3779 դիտում article-date 13:15 26-04-2016

Նավթի համաշխարհային գները բարձրացել են

Նավթի համաշխարհային գները այսօր առավոտյան Դաշնային պահուստային համակարգի նիստից առաջ դոլարի թուլացման ֆոնին բարձրացել են, քանի որ ներդրողները փոփոխություններ չեն ակնկալում երկրի դրամավարկային քաղաքականության մեջ: Brent էլիտար նավթի հուլիսյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի Ice Futures բորսայում բարձրացել է 0,34 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 44,47 ԱՄՆ դոլար: WTI տեխասյան նավթի հունիսյան ֆյուչերսների արժեքը Նյու Յորքի Nymex բորսայում բարձրացել է 0,33 տոկոսով՝ 1 բարելի դմաց կազմելով 42,78 ԱՄՆ դոլար:

Նմանատիպ նյութեր