211652_close_icon

Ողբերգական ավտովթար Գավառ քաղաքում. 27-ամյա վարորդը Mercedes-ով շրջվել է. կա 1 զոհ, 1 վիրավոր

views-count40896 դիտում article-date 09:47 26-04-2016
Այսօր՝ ապրիլի 26-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 01:10-ի սահմաններում Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի բնակիչ, 27-ամյա Վիգեն Ղարիբյանը Հ. Հակոբյան փողոցի սկզբնամասում իր վարած Mercedes մակնիշի 41 ՏИ 777 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի աջ և շրջվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Վ. Ղարիբյանն ու նրա ուղևորուհի, Գավառի բնակիչ, 39-ամյա Սոֆյա Հովսեփյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառի բժշկական կենտրոն, որտեղ ուղևորուհին մահացել է: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ խումբը՝ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետ Արտավազդ Ղազարյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Գավառի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր