393052 դիտում
10:22 19-12-2019
Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. 34–ամյա վարորդը Lada–ով բախվել է բետոնե քարերին ու շրջվել. կա 1 զոհ, 3 վիրավոր. ոչ սթափ վիճակում վարորդը դեպքի վայրում ասում էր. «Մի՛ խանգարեք, Փաշինյանի հետ եմ խոսում». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 00:30-ի սահմաններում Կարբի գյուղի բնակիչ, 34-ամյա Դավիթ Մայիլյանը իր վարած Lada 110 մակնիշի B 948 HP 123 RUS համարանիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 80-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե քարերին ու երթևեկությունը կարգավորող ցուցանակին և մի քանի պտույտ շրջվել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր, Շիրակի մարզի Նոր Կյանք գուղի բնակիչ, 43-ամյա Ավագ Վարդանյանը տեղում մահացել է, իսկ մյուս ուղևորներ, Կարբի գյուղի բնակիչ, 49-ամյա Սեյրան Գասպարյանն ու Գյումրի քաղաքի բնակիչ, 34-ամյա Խաչատուր Գենջոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Թալինի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ:
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի տեղակալ Արգիշտի Քոթանջյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:
Օպերատիվորեն ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ու սահմանազատել տարածքը:
Վարորդը Ա. Քոթանջյանի որոշմամբ ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ (խմած) վիճակում:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայրում վարորդը ոստիկաններին ու քննիչներին ասում էր, որ Աշտարակից գնում էր Գյումրի, երբ մի մեծ բեռնատար, որի վրա կար 8 լուսեր ու գցեց երեսին և նա չկարողացավ կառավարել ավտոմեքենան ու չի էլ զգացել, թե ինչպես է եղել:
Իրավապահները մի քանի անգամ հարցնում էին նրան, թե ավտոմեքենան դու ես վարել, նա ասում էր. «Ես եմ վարել ու էդ գռուզավիկն էր մեղավոր, որ լույսերը գցել էր վրես»:
Նա հերքում էր նաև, որ ինքը խմած է, մինչդեռ ապացուցվեց, որ մեքենան նա վարել է խմած:
Վթարի մեղավոր վարորդը այնքան էր խմած, որ հեռախոսով ոստիկանների մոտ իր կարճ խելքով փորձում էր կարծիք ձևավորել, թե ինքը վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարդն է և հեռախոսով խոսալուց ասում էր. «Պարոն Փաշինյան, ես մեղավոր չեմ, իմ դեմը հելավ գռուզավիկը, ձեզ տեղեկացնում եմ, որ ես չեմ փախել ու հիմա ստեղ եմ»:
Ոստիկանները նրան ասում էին, թե արի, որ մեքենայի զննություն կատարենք, նա պատասխանում էր՝ «Մի խանգարեք, Փաշինյանի հետ եմ խոսում»:
Ֆոտոլրագրողի հարցին, թե ինչ ասեց Փաշինյանը, նա պատասխանեց՝ «Լավ եղեք, ինքը ձեզ կզանգահարի»:
Քննչական բաժնի պետի տեղակալ Ա. Քոթանջյանի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
10426 դիտում
11:14 22-10-2024
Չեք օգնում և չեք էլ օգնելու, չեմ ասում՜ մի խանգարեք, որովհետև խանգարելու եք, ուղղակի գոնե քիչ խանգարեք. Հայկ Բաբայան
Այս բաժնից
2011 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)