Տեղեկությունը, որ Երևանում պաշտոնյաների անուղղելի զավակների մասնակցությամբ տեղի է ունեցել վիճաբանություն` սուտ է. մասնակիցների մեջ «պապայի բալա» չկա
Այսօր էլեկտրոնային լրատվամիջոցներով տեղեկություններն են տարածվել, որ Երևանում գործող կարաոկե ակումբներից մեկում պաշտոնյաների զավակների մասնակցությամբ տեղի է ունեցել ծեծկռտուք և կան վիրավորներ:
[color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color]ի տեղեկություններով` այսօր` ապրիլի 25-ին, ժամը 03:30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ (հատուկ) գումարտակի 1-ին վաշտի աշխատակիցները ծառայության ժամանակ նկատել են, որ Խանջյան փողոցի 13 հասցեում գործող «Վեյվ» կարաոկե ակումբում «մթնոլորտը խաղաղ չէ»:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության ծառայողները նշված կարաոկե ակումբից ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել Մասիս քաղաքի բնակիչ, 28-ամյա Գոռ Խաչատրյանին, Երևան քաղաքի Ա. Վշտունու փողոցի բնակիչ, 23-ամյա Գևորգ Գրիգորյանին և Երևան քաղաքի Նոր Արեշ թաղամասի բնակիչ, 38-ամյա Արմեն Ապրեսյանին:
Վերջիններիս վրա հայտնաբերվել են հարվածներից ստացած վնասվածքներ: Նշված անձինք եղել են ոչ սթափ վիճակում և դեպքի մասին հրաժարվել են հաղորդումներ տալուց:
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել: