1306 դիտում
16:58 25-04-2016
ՀՀ բնապահպանության նախարարության կողմից առգրավված 129 կգ սիգը և 2,5 կգ կողակը հանձնվել են մանկատներ, ծերանոց և մանկապարտեզ
ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 18-22.04.2016թ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում կայացվել է 870.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 14 որոշում և հաշվարկվել 1,17մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում 4 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 200.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 4 որոշում և հաշվարկվել է 969.0 հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Տավուշի տարածքային բաժնի հայտնաբերած ապօրինի ծառահատման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 147,0 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Արարատի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:
Արմավիրի տարածքային բաժնի կողմից 2 տնտեսվարողների նկատմամբ կայացվել է 100.0 հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում:
Շիրակի տարածքային բաժնի կողմից 2 տնտեսվարողների նկատմամբ կայացվել է 130.0 հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում:
Ապօրինի որսի իրականացման համար
Գեղարքունիքի տարածքային բաժնի և <<Սևան ԱՊ>> ՊՈԱԿ-ի աշխատակիցների համատեղ իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում: Առգրավվել է 6 հատ ձկնորսական ցանց և 8.0կգ /35հատ/ <<սիգ>> տեսակի տիրազուրկ ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է Մարտունու թիվ 3 մանկապարտեզ:
Անտառների և կենսաբազմազանության վերահսկողության բաժնի կողմից շրջայցերի ընթացքում առգրավվել է 21,0կգ /54 հատ/ <<սիգ>> տեսակի տիրազուրկ ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է <<Նորքի տուն ինտերնատ>> ՊՈԱԿ:
Լոռու տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում առգրավվել է 2.5կգ /30 հատ/ <<կողակ>> տեսակի տիրազուրկ ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է Վանաձորի մանկատուն:
Արագածոտնի տարածքային բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում հայտնաբերված ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 150.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 24.0 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Արմավիրի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ձկնորսության գործերի քննության արդյունքում 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 140.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 27.0 հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Երևանի տարածքային բաժնի կողմից առգրավվել է 76.0կգ /157 հատ/ <սիգ> տեսակի տիրազուրկ ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է <Նորքի տուն ինտերնատ> ՊՈԱԿ, <Զատիկ>երեխաների աջակցության կենտրոն ՊՈԱԿ, Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոց:
Կոտայքի տարածքային բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում առգրավվել է 24,0կգ /35 հատ/ <<սիգ>> տեսակի տիրազուրկ ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է Աբովյան քաղաքի <<Նարեկ>> ծերանոց:
Ընդհանուր առմամբ շաբաթվա ընթացքում առգրավվել է 129,0կգ /281 հատ/<<սիգ>> և 2,5կգ /30հատ/ <<կողակ>> տեսակի ձուկ:
Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 2,83մլն.դրամ:
Նմանատիպ նյութեր
1798 դիտում
15:52 21-03-2016
Առգրավված ձուկը հանձնվել է մանկատներին. ՀՀ Բնապահպանության նախարարություն
6598 դիտում
10:38 23-12-2017
Արգելված սիգը վաճառվում է մայրաքաղաքի փողոցներում. «Ախպեր, սաղ «տոչնի ա», խոսացած ա» «Առավոտ»
1248 դիտում
15:42 24-11-2014
Հայտնաբերված և առգրավված 17կգ «Սիգ» տեսակի ձուկը սահմանված կարգով հանձնվել է «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ին
Այս բաժնից
592 դիտում
17:23 29-11-2024
Պուտինը կեղծում է․ Երևանը 44-օրյա պատերազմի ժամանակ ՀԱՊԿ-ից օգնություն չի խնդրել. «Փաստերի ստուգման հարթակ»
457 դիտում
15:56 29-11-2024
ՀՀ քաղաքացիության ձեռքբերումը որևէ կերպ չի անդրադառնում Արցախ վերադարձի իրավունքի վրա. ՆԳ փոխնախարար