1798 դիտում
15:52 21-03-2016
Առգրավված ձուկը հանձնվել է մանկատներին. ՀՀ Բնապահպանության նախարարություն
ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 14-18.03.2016թ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում կայացվել է 900.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 11 որոշում և հաշվարկվել 795.72 հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված գործի քննության արդյունքում ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 63.0 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Գեղարքունիքի տարածքային բաժնի հայտնաբերած ապօրինի ծառահատման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 10.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Տավուշի տարածքային բաժնի հայտնաբերած ապօրինի ծառահատման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 315.72 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ
Շիրակի տարածքային բաժնի հայտնաբերած առանց անթափանց ծածկոցի սորուն նյութ տեղափոխելու համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:
Փայտանյութի ապօրինի տեղափոխում
Գեղարքունիքի տարածքային բաժնի հայտնաբերած խախտումների համար 3 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 300,0 հազ.դրամի վարչական տուգանքի 3 որոշում և հաշվարկվել է 75.0 հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Անտառների և կենսաբազմազանության վերահսկողության բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների համար 4 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 400.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 4 որոշում և հաշվարկվել է 312.0 հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Ապօրինի որս իրականացման համար
Երևանի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների արդյունքում առգրավվել է 6.0կգ /18 հատ/ <<սիգ>> տեսակի տիրազուրկ ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է <<Զատիկ>> երեխաների աջակցության կենտրոն և Երևանի լսողական խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոց:
Շիրակի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում սռգրավված 6.7կգ /23հատ/ <<կարաս>> տեսակի տիրազուրկ ձուկը հանձնվել է Գյումրի քաղաքի <<Ֆ.Նանսենի անվ. երեխաների խնամքի և պաշտպանության հաստատություն>> ՊՈԱԿ: Առգրավվել է նաև 45գծմ երկարության ձկնորսական տիրազուրկ ցանց:
Անտառների և կենսաբազմազանության վերահսկողության և Գեղարքունիքի տարածքային բաժինների կողմից իրականացված համատեղ շրջայցերի ընթացքում առգրավվել է 30.0կգ /60 հատ/ տիրազուրկ <<սիգ>> տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով տրվել է Մարտունու քաղաքապետարան` մանկապարտեզներին հանձնելու համար, իսկ Գեղարքունիքի տարածքային բաժնի և <<Սևան ԱՊ>> աշխատակիցների համատեղ իրականացված շրջայցերի ընթացքում առգրավվել է տիրազուրկ 50 հատ <<սիգ>> տեսակի և 90 հատ <<կարաս>> տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է <<Գավառի մանկատուն>> ՊՈԱԿ: Առգրավվել է նաև 4 հատ ձկնորսական ցանց:
Անտառների և կենսաբազմազանության վերահսկողության բաժնի կողմից Երևանում իրականացված շրջայցերի ընթացքում առգրավված 35.0կգ /71հատ/ <<սիգ>> տեսակի ձուկը հանձնվել է Երևանի Ն.Տիգրանյանի անվ. տեսողական խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 դպրոց:
Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1.02 մլն.դրամ:
Նմանատիպ նյութեր
1248 դիտում
15:42 24-11-2014
Հայտնաբերված և առգրավված 17կգ «Սիգ» տեսակի ձուկը սահմանված կարգով հանձնվել է «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ին
1861 դիտում
13:16 01-06-2022
Հունիսի 1-ի առթիվ Կարեն Վարդանյանը 107 մլն դրամ աջակցություն է տրամադրել Հայաստանի 5 մանկատներին
Այս բաժնից
553 դիտում
10:41 29-11-2024
Արգելափակումից դուրս է բերել 37 ավտոմեքենա, 43 քաղաքացու ցուցաբերվել է համապատասխան օգնություն
943 դիտում
09:45 29-11-2024
Բուք, մառախուղ, մերկասառույց․ իրավիճակը հանրապետության ճանապարհներին
760 դիտում
23:13 28-11-2024
Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը կժամանի Հայաստան