211652_close_icon
views-count9427 դիտում article-date 14:59 25-04-2016

Որևէ մեկը չի կարող պարտադրել ՀՀ-ին և Արցախին վերադարձնել հողեր. Վաղարշակ Հարությունյան

«Տարածք զիջելը միայն վիրտուալ խոսակցություն չէ և իր հետ բերում է նաև ռազմաքաղաքական բալանսի փոփոխություն՝ հօգուտ Ադրբեջանի» և, հետևաբար, որևէ մեկը չի կարող պարտադրել ՀՀ-ին և Արցախին վերադարձնել հողեր, թեև թե՛ փուլային, թե՛ փաթեթային բոլոր առաջարկություններում մշտապես եղել է «ԼՂՀ կարգավիճակ՝ տարածքների դիմաց» սկզբունքը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը՝ հավելելով, որ չնաայած սրան, հայկական կողմը միշտ հակված է եղել զիջումների, Ադրբեջանը՝ ոչ, որն էլ հիմնական մեղավորն է ներկայիս ստատուս քվոյի: Ինչ վերաբերոմ է այս հարցում հայկական կողմի սկզբունքայնությանը, ապա Վաղարշակ Հարությունյանը բացատրեց, որ եթե անգամ մեկ շրջան հանձնվի, անհրաժեշտություն է առաջանում պաշտպանական ուժերը մեծացնելու, ինչպես նաև հայկական կողմերը կորցնում են ճանապարհները, որոնք ապահովում են զորքերի արագ տեղաշարժն ու կապը Հայաստանի հետ: «Մնում է Լաչինը, որը շարքից հանելու համար մեծ միջոցներ պետք չեն»,-հավելեց նա: Ինչ վերաբերում է քառօրյա պատերազմի ադրբեջանական սադրանքին, ապա Վաղարշակ Հարությունյանը նշեց, թե Ադրբեջանի հաշվարկն էր երկու օրում փոխել ստատուս քվոն ռազմական ուժի միջոցով, ինչը սակայն ՀՀ և ԼՂՀ Զինված ուժերը կասեցրին շատ արագ՝ 2 ժամում: Այսինքն՝ Ադրբեջանը էլի պարտված դուրս եկավ: Նա, խոսելով Լավրովի այցից և քննարկվող ռուսական պլանից, շեշտեց, թե որևէ մեկը չի կարող պարտադրել ՀՀ-ին և Արցախին վերադարձնել հողեր: Ինչ վերաբերում է ՌԴ արտգործնախարար Սերգոյ Լավրովի՝ առաջին հերթին ռուսական մամուլի կողմից վերագրվող առաջարկներին, ապա Վաղարշակ Հարությունյանը մեջբերեց հենց նրան ասելով. «Լավրովն ասում է՝ վստահության նախապայմաններ են պետք՝ բանակցությունները սկսելու համար և պետք է մտածել ինչպես զինադադար հաստատել և մշակել այն մեխանիզմները, որոնք կարձանագրեն, թե որ կողմն է խախտողը»:

Նմանատիպ նյութեր