Գերմանիա. «Բորուսիան» Հենրիխ Մխիթարյանի գոլի և գոլային փոխանցման շնորհիվ հաղթեց «Շտուտգարտին». տեսանյութ
Հերթական փայլուն հանդիպումն անցկացրեց Հայաստանի հավաքականի և «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ:
Սա Մխիթարյանի 11-րդ գոլն էր Բունդեսլիգայի այս մրցաշրջանում:
Այս հաղթանակից հետո «Բորուսիան» վաստակեց 74 միավոր: Առաջատարը` Մյունխենի «Բավարիան», նույնպես արտագնա հաղթանակ տարավ «Հերտայի» նկատմամբ` 2:0 և ունի 81 միավոր:
[b]Գերմանիայի Բունդեսլիգա, 31-րդ տուր
[/b]
«Շտուտգարտ» - «Բորուսիա Դ.»՝ 0:3
Սինձի Կագավա, 21, Կրիստիան Պուլիշիչ, 45, Հենրիխ Մխիթարյան, 56
«Հերտա» - «Բավարիա»՝ 0:2
Արտուրո Վիդալ, 42, Դուգլաս Կոստա, 79