Գերմանիա. «Բորուսիան» Օբամեյանգի գոլի շնորհիվ հաղթեց «Բայերին». տեսանյութ
Գերմանիայի Բունդեսլիգայի 22-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» արտագնա խաղում 1:0 հաշվով հաղթեց Լևերկուզենի «Բայերին»:
Հաղթական գոլը 64-րոպեին խփեց գաբոնցի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը: Սա Օբամեյանգի 21-րդ գոլն էր առաջնությունում և այժմ նա ընդամենը մեկ գնդակ է զիջում լավագույն ռմբարկու` «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիին:
Հայաստանի հավաքականի հարձակվող Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանն առանց փոխարինման:
Այս հաղթանակից հետո «Բորուսիան» վաստակեց 51 միավոր և շարունակում է ընթանալ 2-րդ տեղում: Առաջատարը` «Բավարիան», ունի 59 միավոր:
[b]Գերմանիայի առաջնություն, 22-րդ տուր
[/b]«Բայեր»-«Բորուսիա» (Դորտմունդ)
Գոլը` Օբամեյանգ, 64