Գերմանիա. «Բորուսիան» Մխիթարյանի հրաշալի գոլի շնորհիվ հաղթեց. տեսանյութ
Գերմանիայի Բունդեսլիգայի 21-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ նվազագույն` 1:0 հաշվով հաղթեց «Հանովերին»:
Դորտմունդցիների միակ գոլը հանդիպման 57-րդ րոպեին խփեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Սա Մխիթարյանի 8-րդ գոլն էր Բունդսլիգայի այս առաջնությունում:
Այս հաղթանակից հետո «Բորուսիան» վաստակեց 48 միավոր և շարունակում է ընթանալ 2-րդ տեղում` 5 միավորով զիջելով Մյունխենի «Բավարիային», որը մեկ խաղ պակաս է անցկացրել:
[b]Գերմանիայի առաջնություն, 21-րդ տուր
[/b]«Բորուսիա Դ.» - «Հանովեր»՝ 1:0
Հենրիխ Մխիթարյան, 57