8640 դիտում
09:07 22-04-2016
Հակառակորդն այս գիշեր կիրառել է ՌՊԳ-7 նռնականետ և ԶՈւ-23-2 զենիթային համակարգ. ԼՂՀ ՊՆ
Ապրիլի 21-ի լույս 22-ի գիշերը ադրբեջանա-ղարաբաղյան զինված դիմակայության գոտում օպերատիվ իրադրությունը մնացել է անփոփոխ: Առաջնային գծի ողջ երկայնքով, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հակառակորդը կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտել է շուրջ 70 անգամ, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը հարավարևելյան (Հադրութ) ուղղությամբ կիրառել է ՌՊԳ-7 (1 արկ) տիպի նռնականետ, իսկ հյուսիսարևելյան ուղղությամբ` ԶՈւ-23-2 տիպի զենիթային համակարգ (1 կրակոց):
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
Նմանատիպ նյութեր
13232 դիտում
09:05 08-05-2016
Հակառակորդն այս գիշեր ՌՊԳ-7 ու ՀԱՆ-17 տիպի նռնականետեր է կիրառել. ԼՂՀ ՊՆ
2439 դիտում
10:15 23-06-2016
Այս գիշեր հակառակորդը արևելյան ուղղությամբ կիրառել է ՌՊԳ-7 տիպի նռնականետ
Այս բաժնից
856 դիտում
18:40 05-11-2024
Վրաստանում 30 տեղամասերում չեղարկվել են ընտրությունների արդյունքները
5366 դիտում
11:52 05-11-2024
Երևան մոլում բացվել է Ամիօ բանկի ժամանակավոր տաղավարը