4033 դիտում
22:52 22-04-2016
Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում ապրիլի 22-ին
1724 թ. – ծնվել է Իմանուիլ Կանտը, գերմանացի փիլիսոփա, գերմանական դասական փիլիսոփայության հիմնադիրը (մահ. 1804 թ.):
1870 թ. – ծնվել է Վլադիմիր Իլյիչ Լենինը, ռուս հեղափոխական գործիչ և բոլշևիկ, Հոկտեմբերյան հեղափոխության ղեկավարը, Ռուսական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության առաջին ղեկավարը և ԽՍՀՄ փաստացի ղեկավարը 1922 թ.-ից (մահ. 1924 թ.):
1915 թ. – Բելգիայի Իպր քաղաքում առաջին անգամ օգտագործվեց զանգվածային թունավորման զենք:
1918 թ. – Անդրկովկասյան Դեմոկրատական Ֆեդերատիվ Հանրապետությունը հայտարարեց իր անկախությունը Ռուսաստանից:
1937 թ. – ծնվել է Ջեք Նիկոլսոնը, ամերիկացի հանրահայտ դերասան, ստացել է 3 Օսկար և 7 Ոսկե Գլոբուս, ամենաշատ Օսկարի և Ոսկե Գլոբուսի ներկայացված դերասանն է:
1992 թ. – Մեքսիկայի Գվադալահարա քաղաքում տեղի ունեցավ պայթյուն, որի հետևանքով մահացավ 200-ից ավելի մարդ:
1994 թ. – ՀՀ-ում սահմանվել է Հայաստանի ազգային հերոս բարձրագույն կոչումը, որին արժանացած անձինք պարգևատրվում են Հայրենիքի շքանշանով:
1996 թ. – Լյուքսեմբուրգում ստորագրվեց Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերություններ գործընկերության և համագործակցության համաձայնագիրը, որով կարգավորվում է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն հարաբերությունները:
Նմանատիպ նյութեր
7102 դիտում
23:35 03-04-2016
Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում ապրիլի 3-ին
14926 դիտում
23:33 09-04-2016
Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում ապրիլի 9-ին
4273 դիտում
23:00 10-04-2016
Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում ապրիլի 10-ին
Այս բաժնից
2539 դիտում
18:52 03-11-2024
130 տարվա մեջ առաջին անգամ Ճապոնիայի Ֆուձիյամա լեռան վրա առկա չէ ձնածածկույթ
2809 դիտում
17:11 03-11-2024
Վանում մոտ մեկ տոննա կշռող ուրարտական բազալտե արձան է հայտնաբերվել