«Նա առաջնագծում էր, ու ես այդ մասին իմացել եմ մրցումներից հետո». եթե իմանար էլ` Նազիկ Ավդալյանը ամուսնուն հետ չէր պահի
Ծանրորդ Նազիկ Ավդալյանը Նորվեգիայիում Եվրոպայի առաջնությանը մասնակցելու օրերին չի իմացել, որ ամուսինն առաջնագծում է: Այդ մասին տեղեկացել է մրցաշարում` իր ելույթներն ավարտելուց հետո:
«Գիտեի, որ մեկնել է, բայց ասում էր, որ առաջնագծում չէ, որ հանգիստ լինեմ: Հաճախ խոսում էի նրա հետ: Չգիտեմ՝ արդյոք կկարողանայի նորմալ շարունակել մարզումներս այդ մտքերի հետ մեկտեղ»,- այսօր լրգրողների հետ զրույցում, ապա «Ազատություն ռադիոկայանի» «Ըստ էության» հաղորդաշարի եթերում պատմեց Նազիկը:
«Հաստատ նրան հետ չէր պահի, եթե նրա կողքին լինեի»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է հաղթանակը Արցախում կռվող տղաներին նվիրելուն, ապա նա ասաց, որ դա պահի ազդեցության տակ եղավ, նախապես չէր որոշել:
«Մենք շատ էինք մտածում իրենց մասին, կարելի է ասել իրենցով էինք ապրում և երբ հաղթեցինք այլ տարբերակ լինել չէր կարող»: