2603 դիտում
09:51 11-08-2016
Ռիո-2016. Նազիկ Ավդալյանը գրավեց 5-րդ տեղն Օլիմպիական խաղերում
31-րդ ամառային Օլիմպիական խաղերի 5-րդ օրը պայքարի մեջ մտան 69 կգ քաշային կին ծանրորդները։
Հայաստանի ներկայացուցիչ, Եվրոպայի գործող չեմպիոն Նազիկ Ավդալյանը պոկում վարժության ժամանակ նախ հանեց 103 կգ, այնուհետև, չբարձրացրեց 107 կգ, սակայն երրորդ մոտեցման ժամանակ գլխավերևում պահեց 107 կգ։
Հրում վարժությունը Ավդալյանը սկսեց` 130 կգ ծանրաձողը բարձրացնելով։ Երկրորդ և երրորդ մոտեցումների ժամանակ Նազիկը բարձրացրեց նախ 133 կգ և 135 կգ։ Երկամարտի 242 կգ արդյունքով` Նազիկ Ավդալյանը զբաղեցրեց 5-րդ տեղը։
Մրցումներից հետո Նազիկ Ավդալյանն 5-րդ տեղի համար չի ափսոսում և ուրախ է գրանցած արդյունքի համար, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
«Դեռևս մեկ տարի առաջ ավելի մեծ ակնկալիքներ ունեի ինքս ինձնից: Կարծում էի, որ կհասնեմ իմ հին կիլոգրամներին, սակայն չնախատեսված վնասվածքներ եղան, որոնք խանգարեցին իմ մարզումներին: Չեմ ափսոսում ոչնչի համար, արեցի այն, ինչ կարող էի: Եղել են մարզումներ, որոնց ժամանակ մարզվել եմ` ցավերով: Ես այսօր արեցի այն, ինչ կարող էի:
Օլիմպիական խաղերին մասնակցելը բոլոր մարզիկների երազանքն է, այդ թվում` և իմ: Գուցե պոկում վարժությունում կարողանայի առավել կիլոգրամներ բարձրացնել, բայց հիմա ունենք այն, ինչ ունենք»,-շեշտեց Ավդալյանը:
Նմանատիպ նյութեր
2580 դիտում
12:02 26-11-2015
Ծանրամարտի աշխարհի առաջնություն. Նազիկ Ավդալյանը «B» խմբում զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը
Այս բաժնից
3805 դիտում
13:23 13-12-2024
ՈՒԵՖԱ-ն տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային
2788 դիտում
13:09 13-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ
2566 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ