211652_close_icon
views-count991 դիտում article-date 16:22 27-04-2015

Բելառուսը Ռուսաստանից 4 ЯК-130 ուսումնամարտական ինքնաթիռներ է ստացել

Բելառուսի պաշտպանության նախարարությունը 4 միավոր ЯК-130 ուսումնամարտական ինքնաթիռներ է ստացել Ռուսաստանից: Այդ մասին հաղորդում է Ria Novosti-ն՝ հղում անելով Irkut կորպորացիայի տարածած հաղորդագրությանը: Նրանում ասվում է, որ ինքնաթիռները բելառուսական կողմին են հանձնվել այսօր՝ «Լիդա» օդային բազայում անցկացված տոնական միջոցառումից հետո, որտեղ և պաշտոնապես հանձնվել են ինքնաթիռները 116-րդ գումարտակային ավիացիոն բազային: Як-130-ը նոր սերնդի երկտեղանոց ռեակտիվ ուսումնամարտական ինքնաթիռ է, որը նախատեսված է օդային անձնակազմի ուսումնամարզանքի և մարտական պատրաստություն անցնելու համար: Ունակ է վայրէջք կատարել չպատրաստված հրապարակում:

Նմանատիպ նյութեր