9704 դիտում
23:48 20-04-2016
Ո՞րն է «կապիկների հացի ծառ»-ը
Բաոբաբն ունի փխրուն բնափայտ, որը, անձրևների շրջանում, սպունգի նման կուտակում է ջուրը։ Ծառի հաստ՝ 10 սմ-ի հասնող կեղևը ջուրը պաշտպանում է գոլորշանալուց։
Կուտակված ջուրը ծախսվում է չորային շրջանում։
Հոկտեմբերից դեկտեմբեր ամիսներին Բաոբաբը ծաղկում է։ Ծաղիկներն խոշոր են (20 սմ), սպիտակ, հնգաթերթ, վառ կարմիր առեճներով։
Նրանք բացվում են երեկոյան, ապրում են մեկ գիշեր՝ իրենց հոտով գրավելով չղջիկներին, որոնք էլ փոշոտում են ծաղիկները։ Առավոտյան ծաղիկները թոշնում են, արձակելով տհաճ հոտ և թափվում են։
Այնուհետև զարգանում են երկարավուն՝ սեխի կամ վարունգի նմանվող պտուղներ, որոնք պատված են հաստ, մազմզոտ կեղևով։ Պտուղներն ուտելի են, ունեն թթվաշ համ։
Դրանք շատ են սիրում կապիկները, հատկապես՝ պավիանները, որի պատճառով ծառն անվանում են նաև «կապիկների հացի ծառ»։
Նմանատիպ նյութեր
1604 դիտում
15:50 19-09-2014
Վերացվել է «Հովսեփ Ղալումյան» հացի արտադրամասi «Մատնաքաշ» տեսակի հացի արտադրության արգելանքը
889 դիտում
13:22 22-06-2022
Հացի սեղանին մարդուն քաղաքական շանտաժ անելը հենց հացի խորհրդանշականության մե՞ջ է. Արսեն Բաբայան
Այս բաժնից
2539 դիտում
18:52 03-11-2024
130 տարվա մեջ առաջին անգամ Ճապոնիայի Ֆուձիյամա լեռան վրա առկա չէ ձնածածկույթ
2809 դիտում
17:11 03-11-2024
Վանում մոտ մեկ տոննա կշռող ուրարտական բազալտե արձան է հայտնաբերվել